Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօր տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք երկար տարիներ. Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Արևմուտքի բախումն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի և Կասպից ծովի ավազանի վրա։
Հարավից՝ Պարսից ծոցի շրջանում ամերիկյան շրջափակման պայմաններում, Իրանն սկսել է Կասպից ծովն օգտագործել որպես արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային հյուսիսային ճանապարհ՝ այդ թվում նաև որպես պարենամթերքի ներմուծման ուղի...